Բարև Ձեզ!
Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.
Երևանի կենտրոնական գրախանութներում`
1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ
2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)
3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)
արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդ (մ.թ.ա. 614-331), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում:
Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`
1. Ասորեստանյան պատերազմը (մ.թ.ա. 614-605),
2. Լյուդիական պատերազմը (մ.թ.ա. 547-546),
3. Բաբելոնյան պատերազմը (մ.թ.ա. 538),
4. Մասագետյան պատերազմը (մ.թ.ա. 530),
5. Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. 525),
6. Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանության ստեղծումը և անկումը (մ.թ.ա. 522), որը հետագա լատինական աղբյուրները կբնորոշեն որպես գալլուսների արշավանք
7. Հայ-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 521-520),
8. Հույն-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 498-449),
9. Բյուրաց նահանջը (մ.թ.ա. 401),
10. Կիպրոսյան պատերազմը (մ.թ.ա. 386-384),
11. Հույն-պարսկական II պատերազմը (մ.թ.ա. 336-331),
12. ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Բաբելոնի թագավորության և Արիական Եռադաշինքի բանակների կազմում:
13. Գրքում մասսամբ արտացոլված է նաև Կորինֆյան պատերազմը (մ.թ.ա. 399-387):
Բոլոր այս իրադարձությունները նկարագրված են օբյեկտիվ, թարմ հայացքով, համադրելով համաշխարհային և հայկական աղբյուրների հայտնած տեղեկությունները:
Գրքում մասնավորապես տրված է Մեծ և Փոքր Հայքերի առաջացմանպատմությունը,ինչպես նաև Արմենիի Հայկազունիների, Կիլիկիայի թագավորության/սատրապության և Փոքր Հայքի 13-րդ Հայկական սատրապության դինաստիայի գահացանկը:
Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում:
Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:
Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...
Հաջողություն Ձեզ!