Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք

Other stuff
Всё такое прочее
Urish poner
Տարբեր

Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք

Postby Հայ Արիադավան » 09 Apr 2010, 05:01

Մենք արդեն հրապարակավ, նաեւ պետական ու եկեղեցական պատկան մարմիններին դիմելով, արծարծել ենք "ամենայն հայոց կաթողիկոս" ձեւակերպման իրական եւ իրավական լինելու խնդիրը:
Իհարկե, որեւէ պատասխան չենք ստացել: Բայց միեւնույնն է, այդ խնդիրը կա եւ հասունանում է եւ պատասխան է պահանջելու... Օտար կրոնի, օտար աստծու հետեւորդների եւ օտար ազգի ընտրյալությամբ ոգեւորված ու կուրորեն գնացողների հոգեւոր առաջնորդին "ամենայն հայոց" կոչելը ամենաքիչը (դե՜ մեղմ ասած էլի) ազգավնաս քաղաքականություն է, մարդկանց իրենց հայկական արմատներից հեռու պահելու տենչանք, օտարի առաջ մեզ ստորադասելու անձնա-կրոնամոլական մոլուցք...

Ամեն մի "համաշխարհային" կրոն իր իմաստասիրական հիմքում վեր է կանգնում ազգային էությունից, ազգամերժ է, չնայած թվում է (թվացնում են)՝ պարզապես վերազգային է, տիեզերահաս, դեպի աստվածային բարձրացող... Սակայն, իրականում ազգամերժ որեւէ բան չի կարող տիեզերահաս ու աստվածային լինել: Քանզի բնական ազգերը արարչածին ու արարչաբնույթ են, ունեն իրենց Աստվածները եւ գոյատեւում են Արարչակարգի համաձայն...

Ուստի՝ ազգամերժ կրոնները՝ վերազգային հորջորջվող, ապազգային են իրականում, ուրեմնեւ՝ հակաարարչական, եւ ձգտում են վերածվել համամարդկային-համաշխարհային համապարփակեցնող անդեմ հոգեւոր գաղափարաբանության: Ցավոք, այս կրոնների իրապես նվիրյալ հետեւորդները չեն նկատում երկրային մութ ու գաղտնի ուժերի կրոնախաղը...

Ազգային լինում են, ինչպես ընդունված է ասել, էթնիկ հավատները, քանզի համարժեքորեն խարսխված են ներքին մարդկային ու ազգային աշխարհընկալումային արժեքային համակարգի՝ տեսակի ծագման, հարատեւման ու առաքելության, արարչական բնօրրան-հայրենիք ունենալու գաղափարաբանությանը եւ Ամենայն Արարչության՝ Տիեզերակարգի հենքին...

"Համաշխարհային" կրոն է նաեւ քրիստոնեությունը, որի ուսմունքի ընդունումն անհատի խղճի ու պատկերացումների (իրականում իմացության եւ տեղեկատվության պակասի) խնդիր է, բայց չունի հայկական ազգային բնույթ, հայկական անցյալի-ներկայի-ապագայի պատկեր, առավել եւս, որ ստրկություն-հնազանդություն է քարոզում այլ ազգի նկատմամբ, մերժում է Հայոց աստվածային համակարգը եւ Արարատյան լեռնաշխարհի բնիկության տեսլականը...

Քրիստոնեությունը հուդայածին, հուդայականության վրա հիմնված կրոնական տեսություն է եւ Եհովա չաստվածի (գոյություն չունեցող՝ նույնիսկ իրական հրեական աստվածային համակարգում) պաշտամունքով որեւէ կերպ իր հետեւորդին չի մոտեցնում աստվածայինին, ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ին: Չի կարելի պաշտել չեղած մի բանի եւ "ընկնել դրախտ", քանի որ Տիեզերքն ընկալող յուրաքանչյուր ոք գիտի, որ "դրախտ" եւ "դժոխք" կամ "քավարան" հասկացությունները զուտ զսպող եւ հնազանդեցնող գործոններ են կրոնների "հայրերի" համար: Իսկ իրականում մարդը (հոգին) մահից հետո վեր բարձրանալով նոր մարմնավորում է ստանում (երկնային կյանքում) եւ ճշմարիտ հավատին, իր գիտելիքներին եւ ներուժին համարժեք ՏԻԵԶԵՐԱԱՇԽԱՐՀ-ում հանգրվան է գտնում, ապրում է կամ գիտակից կամ անգիտակից վիճակում: Եվ սա էլ մարդու համար "դրախտ" կամ "դժոխք" է դառնում: Եթե որեւէ մեկը պատկերացնում է անգիտակից մեկին "դրախտ"-ում, ապա բարի ճանապարհ նրան "դրախտ"...

Կրոնի "հայրերը" անհատական ձեւով այն "ընկալել" տալով, հետեւորդների հոտ են "հավաքագրում", քանզի կրոնն ազգային ինքնության ճանաչումով չի ընտրում հետեւորդներ, եւ ամեն ոք, անկախ ցեղատեսակից, ազգությունից կարող է դառնալ որեւէ կրոնի հետեւորդ: Ուստի, նաեւ քրիստոնեությունը չի կարող լինել "ազգային կրոն" (զարմանալի է, որ կան քաղաքական գործիչներ, ովքեր քրիստոնեությունն ընկալում են որպես "հայկական ազգային գաղափարախոսություն", (գուցե հրեակա՞ն ասեն, թե՞ ամաչում են) կամ էլ "պետական կրոն" են կոչում, այս դեպքում էլ ՀՀ-ն դառնում է "Հայաստանի հրեադավան Հանրապետություն": Ոմանք սա բառախաղ կհամարեն, բայց տհասությանն էլ վերջ կգա (եթե համարողներն իհարկե նպատակային չեն փչացնում հայկական ամեն բան)...

Չանդրադառնալով մեզանում քրիստոնեության մուտքին ու ավերածություններին, որոնք հանրահայտ են (չնայած՝ ներկայացնում են, իբր հայությունը "սիրտը ճաքած" սպասում էր հուդայականության այդ տեսության եւ հրեա Քրիստոսի Հայաստան մտնելուն), նշենք, որ այսօր էլ մեր երկրում ոչ բոլոր քաղաքացիներն են քրիստոնյա, եւ այս ուսմունքի ազգային կամ պետական համարումը սին է ու չի համապատասխանում իրականությանը, ուստի՝ բառացիորեն բռնաբարում է ոչ քրիստոնյաների (խոսքը օտար ներմուծված ու էլի հուդայածին աղանդների մասին չէ, այլ՝ օրինակ մեր՝ հայ-արիականներիս) հոգեւոր-գաղափարական համոզմունքները: Իհարկե, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կրոնը եւ պետությունը առանձնացված են, պետությունն էլ կոչվում է իրավական, համարվում է աշխարհիկ, սակայն, երբ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ստիպում է իրեն կոչել "ամենայն հայոց կաթողիկոս", ապա կամա թե ակամա ամբողջ աշխարհում հայությունը ներկայանում է որպես քրիստոնյա ազգ (որոշ երկրներում էլ հայերը ոչ թե ազգային, այլ կրոնական փոքրամասնություն են համարվում...): Քրիստոնեությունն ինքն իրեն տալիս է պետական կրոնի կարգավիճակ... դրանով աներեւութաբար ազդելով ազգային իրավունքի վրա: Ազգը չի կարող ամբողջապես կրոնական կամ կուսակցական լինել: Անբնական է:

Հայության շրջանում կա նաեւ Կիլիկիո թեմի քրիստոնյա կաթողիկոս, կան բազմաթիվ քրիստոնեական (պետականորեն գրանցված) աղանդներ ու այլ եկեղեցիներ (ավետարանչական, կաթոլիկ, բողոքական), կան նաեւ աթեիստներ (էլ չենք ասում բռնի մահմեդականացված միլիոնավոր հայեր), սակայն, այս բոլորն էլ ինչ-որ կերպ, ինչ-ինչ խնդիրներից ելնելով հանդուրժում են "ամենայն հայոց կաթողիկոս" ունենալու պարտադրված կարգավիճակը: Մենք՝ հայ-արիականներս՝ արիադավան-հեթանոսներս, ունենք Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների պաշտամունք, քրմական հոգեւոր դաս (որը ձեւավորում է Հայ Արիական միաբանությունը): Եվ քրիստոնեական կաթողիկոսը մեզ համար սոսկ մի կրոնավոր է, թեկուզ գլխավոր, որը դավանում ու տարածում է "վերազգային" հավատամք, եթե չասենք՝ մեզ համար հակազգային: Ուստի, հաշվի առնելով հայության մի հատվածի (արիադավան-հեթանոս) հոգեւոր սկզբունքներն ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 23-ով (խղճի, դավանանքի ազատության) ամրագրված իրավունքները, պահանջում ենք վերացնել "ամենայն հայոց կաթողիկոս" դիմելաձեւը, որը կոպտորեն ոտնահարում է հայ-արիականներիս արժանապատվությունը եւ անարգում մեր ծագումն ու ազգային հավատքը եւ շեղում է հային իր արարչատուր առաքելությունից...

Առաջարկում ենք այսուհետ քրիստոնյա կաթողիկոսին դիմել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների ամենայն կաթողիկոս: Սա եւ՛ արդարացի է, եւ՛ օրինական: Օրինակ՝ Արամ Ա-ին կոչում են կաթողիկոս-պատրիարք Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց: Եվ այս թեմի հետեւորդների համար "ամենայն կաթողիկոսը" Էջմիածնում չէ, այլ՝ Անթիլիասում է: Հայության զգալի մասը բնակվում է սփյուռքում եւ այստեղ էլ մեծ հարցականներ կան, թե ով է "ամենայն կաթողիկոսը"... Եթե հավելենք նաեւ իսլամացած (ծպտյալ) հայերի եւ այլոց հանգամանքը, ապա հայության մոտ 15 մլն.-ից առնվազն 10-12 մլն.-ը հաստատ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները չեն... Ո՞րն է այստեղ "ամենայն հայոց"-ի իմաստը:

Մեկ կարեւոր հարց եւս: Հայաստանում հրեաների գլխավոր ռաբբին չգիտես ինչու (գուցե եկեղեցու օրինակին հետեւելով) հռչակվել է Հայաստանի գլխավոր ռաբբի: Եթե մի քիչ ուշադիր լինենք, ապա "կհասկանանք", որ ՀՀ-ն արդեն այնքան հուդդայադավան երկիր է համարվում (երեւի նաեւ հուդա-քրիստոնեության հետեւանքով), որ ունի գլխավոր ռաբբի: Սա ոչ միայն անթույլատրելի է, այլեւ՝ նվազագույնը` զայրացուցիչ:

Այս հարցով էլ ենք դիմել մեր երկրի պատկան մարմիններին: Ռաբբին պիտի կոչվի ՀՀ հրեաների (կամ համայնքի) գլխավոր ռաբբի, ինչպես հրեական համայնքի ղեկավարն է կոչվում ՀՀ հրեական աշխարհիկ համայնքի ղեկավար:

Նժդեհյան "Ցեղակրոն Ուխտ"-ի "Հայաստանը՝ հայերին" կարգախոսն այսօր գուցե ավելի արդիական է դարձել:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական միաբանության առաջնորդ

"Լուսանցք" թիվ144, ապրիլի 9-15 2010թ.

http://www.vahagnakanch.wordpress.com
Հայ Արիադավան
 
Posts: 4
Joined: 27 Dec 2009, 17:11

Return to Miscellaneous · Разное · Esim inch · Այլ · Diger Konular

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron

Rambler's Top100