Մ. ՄԱԿԱՐՅԱՆ: ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԼՈՒԾՎԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱ

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ: ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԼՈՒԾՎԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱ

Postby avetik » 03 Jun 2007, 15:35

ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԼՈՒԾՎԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

Image

Սոչի քաղաքի Լազարեւսկի շրջանի Հայկական մշակույթի կենտրոնի եւ Ռուսաստանի հայերի միության Լազարեւի բաժանմունքի հրավերով ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակությունը մայիսի 20-24-ը Սոչիում էր: Նրանք մասնակցեցին Լազարեւսկի շրջանի Հայկական մշակույթի կենտրոնի հոբելյանական հանդիսություններին՝ նվիրված կենտրոնի «Համշեն» երգի-պարի ազգագրական համույթի 15 եւ «Նաիրի» համույթի 10-ամյակներին: ՀՀ պատվիրակության կազմում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը եւ Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանը: Լազարեւի ազգային մշակույթների կենտրոնը ստեղծվել է 1992 թ., որը միավորում է 7 ազգային մշակութային կենտրոններ, այդ թվում նաեւ հայկական է: Բոլոր կենտրոններն ունեն իրենց մշակույթը ներկայացնող թանգարաններ: Հայկական կենտրոնի թանգարանը կարիք ունի ցուցանմուշների համալրման եւ պրոֆեսիոնալ ձեւավորման, տեղեկացրեց տիկին Թ. Պողոսյանը, երեկ հրավիրած ասուլիսում: Մայիսի 20-ին պատվիրակությունը մասնակցել է Լազարեւսկի շրջանի Ազգային մշակույթների տանը տեղի ունեցած համերգ-հանդիսությանը, որին ներկա էին եղել նաեւ Սոչիում ՀՀ հյուպատոսը, Լազարեւսկի վարչակազմի ղեկավարը, տեղի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, հյուրեր Սոչիի շրջանի հայաբնակ գյուղերից, Ռոստովից, Աբխազիայից, Կրասնոդարից: Հանդիսության ավարտին, Լազարեւսկի շրջանի վարչակազմի ղեկավարին եւ հայ համայնքի հասարակական կյանքի կազմակերպման գործում աչքի ընկած գործիչներին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի եւ ՀՊԳ միության շնորհակալական նամակներ, պատվոգրեր, հուշանվերներ, իսկ տեղի «Համշեն» եւ «Նաիրի» համույթների գեղ. ղեկավար Վարդան Պողոսյանը պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Եռօրյա այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքի, Ազգային մշակույթների կենտրոնի տարբեր ազգային փոքրամասնությունների կենտրոնների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ: Պատվիրակությանը ընդունել է Լազարեւսկի շրջանի վարչակազմի ղեկավար Իգոր Տոկարեւը, այդ ընթացքում խոսվել է շրջանի հասարակական գործընթացների եւ դրանցում հայ համայնքի դերի մասին: Բազմաթիվ էին նաեւ հանդիպումները հայ համայնքի նորընտիր ղեկավար Վարուժան Ձակոնյանի, շրջանի մշակույթի բաժնի վարիչ Գրիգոր Մազլումյանի, հայ համայնքի այլ ազդեցիկ ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիները: Ինչպես տեղեկացրեց տիկին Պողոսյանը, «Լազարեւսկի շրջանի հայությունը բաղկացած է հնաբնակ համշենահայերից եւ վերջին 1-2 տասնամյակներին Հայաստանի եւ Արցախի տարբեր շրջաններից արտագաղթած հայերից: Համայնքը բավականին կազմակերպված եւ կենսունակ է, ներկայացված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, իսկ որոշ հայ ձեռներեցներ բարի համբավ են վայելում ողջ Կրասնոդարի երկրամասում: Ցավոք շրջանում չեն գործում հայկական դպրոցներ, եւ հայությունը, չնչին բացառությամբ, չի տիրապետում մայրենի լեզվին, չկան հայերեն դասագրքեր...»:

Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է 380.000-անոց հայկական համայնքի հիմնահարցերին, պրոբլեմներին եւ անդրադարձել Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը: Այցը կարեւոր էր երկուստեք եւ այդ ընթացքում աշխատանքների արդյունքը եղավ մշակույթի ոլորտում ստորագրված համագործակցության եռակողմ պայմանագիրը՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի, Լազարեւսկի հայկական մշակույթի կենտրոնի եւ Ռուսաստանի հայերի միության Լազարեւի բաժանմունքի միջեւ, որը կխթանի հայկական համայնքում հայապահպանությանը եւ հայ մշակույթի զարգացմանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

[url=http://azgdaily.com/?lang=AR&num=2007053017]Source: AZG Armenian Daily #100, 30/05/2007
[/url]
User avatar
avetik
 
Posts: 556
Joined: 20 Jan 2007, 09:12

Return to Armenian · Армянский · Հայերեն · Ermeni Dili

Who is online

Users browsing this forum: No registered users and 10 guests

cron

Rambler's Top100