ՀԱՄՇԵՆ. ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿ

ՀԱՄՇԵՆ. ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿ

Postby avetik » 19 Jul 2008, 17:45

Համշենահայության շաբաթ Հայաստանում

Image

Համշենահայերի մասին հասարակության ունեցած տեղեկությունները կցկտուր են ու թերի: Այդպես էլ կշարունակվի, եթե հայկականության այս յուրահատուկ պատառիկը պարբերաբար ու հանգամանալից չներկայացվի հասարակությանը լրատվական միջոցներով` գիտաժողովի, գրքի, ցուցահանդեսի, թատրոնի ու կինոյի տեսքով:

Այս օրերին համշենահայության պատմության ու նրա մշակույթի մասին մեզ իրական, փաստացի ու ճշտված գիտելիքներ է տալիս մի ուշագրավ նախաձեռնություն, որի կազմակերպիչներն ու իրականացնողներն են «Նարեկացի» արվեստի միությունը, «Բագարան» ՀԿ-ն եւ «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը, ինչպես նաեւ RAA. «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական միությունը: Նրանք կազմակերպել են Հայաստանում համշենահայությանը նվիրված մշակութային շաբաթ, որի նպատակներից է ամրացնել համշենահայերի հետ կապերը եւ խթանել նրանց մասին հայալեզու ուսումնասիրությունները: Համշենահայության շաբաթը ներառում է Համշենի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցահանդես, որ հուլիսի 21-ին կբացվի ՆԱՄ-ում, ինչպես նաեւ «Վովա» ազգագրական խմբի համերգներ հուլիսի 21-ին եւ 25-ին: Հուլիսի 23-ը կկարեւորվի «Համշեն եւ համշենահայություն. պատմություն եւ մշակույթ» գիտաժողովով, որը տեղի կունենա «Կոնգրես» հյուրանոցում:

Համշենահայության կազմավորման եւ պատմության մասին համառոտ ակնարկ էր հրապարակել Նարեկացի արվեստի միությունը: «Ովքե՞ր են համշենահայերը եւ որտեղի՞ց են գալիս» վերնագրված հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Պատմական տեղեկությունների համաձայն` 8-րդ դարում, չդիմանալով արաբական տիրապետության ճնշումներին, Մեծ Հայքի Այրարատ, Արագածոտն, Կոտայք եւ Վասպուրական նահանգների գավառներից շուրջ 12 000 հայ Շապուհ եւ Համամ Ամատունի իշխանների եւ մի քանի նախարարների գլխավորությամբ գաղթում եւ բնակություն են հաստատում Սեւ ծովի հարավարեւելյան մասում` Ֆորթունա գետի հովտում: Այստեղ Համամ Ամատունին, վերականգնելով ավերված Տամբուր քաղաքը, իր անունով կոչում է Համամաշեն այսինքն` Համամի շեն, որը հետագայում դառնում է Համշենի հայկական իշխանության կենտրոնը: Ավելի ուշ քաղաքը ստացավ Համշեն (հայերեն) կամ Հեմշին (թուրքերեն) անվանումը: Տարիների ընթացքում այս իշխանության տարածքն ընդլայնվեց` ընդգրկելով սեւծովյան մի շարք շրջաններ եւս` Հոպա, Բորչկա, Տրապիզոն, Օրդու եւ այլն: Բնակիչները հայտնի էին իբրեւ համշենցիներ, խոսում էին համշեներենով, որը հայոց լեզվի բարբառներից է:

Համամ Ամատունու հիմնադրած իշխանությունը կործանվեց 1489 թ., երբ Համշենը գրավվեց թուրքերի կողմից, որոնք սկսեցին բռնի կերպով հավատափոխ անել հայերին: Նրանք, ովքեր հակառակվում էին, սպանվում էին եւ նետվում Ֆորթունա գետը: Եկեղեցիներն ավերվում էին կամ վերածվում մզկիթների: Հավատափոխությունից եւ հալածանքներից խուսափելու համար շատ համշենահայեր նորից բռնեցին գաղթի ճանապարհը` սփռվելով Սինոպսից մինչեւ Բաթում: 19-րդ դարի 60-70 թթ., հատկապես ռուս թուրքական պատերազմից հետո, Համշենի մեծ մասը գաղթեց եւ հաստատվեց Սեւ ծովի Կովկասյան ափերին` Սուխումի, Մծարա, Գագրա, Կրասնոդարի շրջան: Արտագաղթը զանգվածային բնույթ կրեց Մեծ եղեռնի ժամանակ` շարունակվելով մինչեւ 1920-ական թթ.: Այսօր համշենահայությունը բաժանված է երկու մեծ խմբի` թե՛ դավանանքի, թե՛ բնակության վայրի առումով` Թուրքիայի պոնտական ափին բնակվող իսլամացած համշենահայեր եւ Սեւ ծովի աբխազական ու ռուսական ափին բնակվող քրիստոնյա համշենահայեր: Համշենցիները հայտնի են իրենց հարուստ ֆոլկլորով` հեքիաթներով, ասացվածքներով, կատակներով, հանելուկներով, երգ ու պարով: 1980-ականներին քրիստոնյա համշենահայերից մի խումբ տեղափոխվեց Հայաստան, մինչ այսօր նրանք պահպանում են իրենց բարբառը եւ ավանդույթները: Թուրքիայի ծայրագույն արեւելքում գտնվող բազմաթիվ համշենական բնակավայրեր եւս դեռ պահպանում են իրենց բնիկ հայկական բարբառը: Ցավոք, այսօր մեզանից քչերը գիտեն հայ ժողովրդի այս հատվածի գոյության, պատմության եւ մշակութային հարուստ ժառանգության մասին»:

Համշենահայության պատմության եւ դրա կարեւորության մասին առանձին ոգեւորությամբ է խոսում ՆԱՄ-ի գործադիր տնօրեն Թովմաս Այնթաբյանը, որը սիրով ներկայացնում է «Վովա» ազգագրական համույթը. «Ութ հոգանոց մահմեդական հայերի խումբը առաջին անգամ է արտասահմանում, այսինքն՝ Հայաստանում համերգով հանդես գալու: Սա նրանց առաջին այցելությունն է Հայաստան: Նրանց ընկերակցում են բազմաթիվ հյուրեր, որոնց թվում թուրք մի պատմաբան, Սարգիս Սերոբյանը «Ակօս» շաբաթաթերթից: Մեզ համար հաճելի անակնկալ էր, որ Համշենի Հոպա քաղաքից Մահեր Օսկան անունով երիտասարդ մի պատմաբան մեծ ցանկություն է հայտնել մասնակցելու այս շաբաթվա միջոցառումներին: Մենք սիրով աջակցեցինք նրան եւ «Վովա»-ին ու նրան ընկերակցող խմբին՝ տոմսերի հարցում»:

«Շատ մեծ տանջանքով են պահել համշենահայերն իրենց հայկական արմատները, սովորույթներն ու ավանդությունները, պատմում է Թ. Այնթաբյանը: Շատերի համար նորություն է, որ 25-30 հազար մահմեդականացած համշենահայեր խոսում են իրենց ինքնության մասին ժամանակակից Թուրքիայում, ուր նկատվող ազատականացման պայմաններում մարդիկ քաջություն են դրսեւորում բացահայտելու իրենց ինքնությունը»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Source: http://www.azg.am/AR/2008071810

astegh badmutine hin
xarnevadza nerin hed,
kidista miy baberun azbarininq himi menq,
azbarininq menq... (c) Hamsheni Azbar
User avatar
avetik
 
Posts: 556
Joined: 20 Jan 2007, 09:12

Re: ՀԱՄՇԵՆ. ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԻԿ

Postby Hayrik » 19 Jul 2008, 21:29

avetik wrote:Համշենահայության շաբաթ Հայաստանում
Համշենահայության պատմության եւ դրա կարեւորության մասին առանձին ոգեւորությամբ է խոսում ՆԱՄ-ի գործադիր տնօրեն Թովմաս Այնթաբյանը, որը սիրով ներկայացնում է «Վովա» ազգագրական համույթը. «Ութ հոգանոց մահմեդական հայերի խումբը առաջին անգամ է արտասահմանում, այսինքն՝ Հայաստանում համերգով հանդես գալու: Սա նրանց առաջին այցելությունն է Հայաստան: Նրանց ընկերակցում են բազմաթիվ հյուրեր, որոնց թվում թուրք մի պատմաբան, Սարգիս Սերոբյանը «Ակօս» շաբաթաթերթից: Մեզ համար հաճելի անակնկալ էր, որ Համշենի Հոպա քաղաքից Մահեր Օսկան անունով երիտասարդ մի պատմաբան մեծ ցանկություն է հայտնել մասնակցելու այս շաբաթվա միջոցառումներին: Մենք սիրով աջակցեցինք նրան եւ «Վովա»-ին ու նրան ընկերակցող խմբին՝ տոմսերի հարցում»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Source: http://www.azg.am/AR/2008071810

Ողջո՜յն,
Համացանցից շարժանկար (video) դիտելու հնարաւորութիւնից զուրկ լինելով, միայն ցանկամ, սոյն ձեռնարկների ներկայացումը, ի մասնաւորի Վովա «ով է» համոյթի ելոյթը, Հայաստանի պետական պատկերասփիւռի Հ1 արբանեակային եթերից: Ինչպէս նաեւ հիանալի կը լինէր, եթէ Արթուր Բախտամեանը ընդունէր Մհեր Ոսկանը, իր «Խաչփողան» յայտագրում:
Hayrik
 
Posts: 193
Joined: 08 Mar 2007, 19:26


Return to Armenian · Армянский · Հայերեն · Ermeni Dili

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

cron

Rambler's Top100