"Քելե Լաո"

"Քելե Լաո"

Postby avetik » 15 Nov 2008, 07:05

Քելե Լաո (մաս Ա)
http://video.google.com/videoplay?docid ... 1684&hl=en

Քելե Լաո (մաս Բ)
http://video.google.com/videoplay?docid ... 2813&hl=en

Սիրելի հայրենակիցներ

Այս տեսանյութը խիստ անձնական լինելով հանդերձ իմ դիտարկելուց հետո ես համոզվեցի
որ այս զրույց-ուղերձը իմ կյանքի ամենամոտ ընկերոջ Գագիկ Նադոնցի՝ ուղղված եղբորը
Հայկազին ավելի շատ զրույց-ուղերձ է մեր Հայ ազգին։

Կորցրած Հայրենիք․․․ Լրջախոհությունը մեզ թելադրում է որ պետք է ընդունել այս դառն
իրականությունը․․․ Կորցրել ենք այն ընդմիշտ։

Դպրոցական տարիների ես Գագուլիս հետ հաճախ էինք երազում՝ կգա՞ այն օրը որ
կկարողանանք այցելել մեր պապերի գերեզմանները Մուշում, Ալաշկերտում, Արջեշում․․․
Եկավ այն օրը․ կարծես ուրախություն է․․․ Բայց տեսանյութի մի հատվածում սրտի ցավով
նկատեցի իմ նախնիների գերեզմանների ավերվածությունը Մշո սարերում։

Թուրքի "ձեռագիրն" է դրոշմված հազարավոր ազգերի պատմության վրա։
Ընդմիշտ կորցրեցինք մեր լուսահոգի նախնիների սուրբ գերեզմանները․․․

Երկար տարիներ եմ շփվել Գագուլիս հետ, նրա եղբոր՝ Հայկազի հետ։
Նրա իմաստուն Սուքիաս Պապի եւ ալաշկերտյան անուշ հայ տատի կերպար՝ Բաբոի հետ։
Նրա հրաշք ծնողների՝ дядь Գուրգենի եւ Թամարա մայրիկի հետ։ Մի հրաշալի համով-հոտով
տոհմիկ հայ ընտանիք։ Մի ընտանիք որտեղ սերնդից սերունդ փոխանցվել է լուռ հայրենասիությունը․
անհագ սերը մեր սրբություններին՝ Նարեկացի, Քուչակ, Կոմիտաս, Եկմալյան, Սայաթ-Նովա,
Ջիվանի, Անդրանիկ, Նժդեհ, Շիրազ ու Սեվակ։ Մի ընտանիք որտեղ լուռ հաճույք էն ստանում
Հայ լինելուց, գիտակցելով եւ զգալով որ միայն մեր անուշ ազգին է նվիրվաձ Աստծոյ Բարձրագույն
Պարգեվը՝ հոգու և մտքի անքակտելի կապը, որը մեզ տանում է հավերժություն, անկախ ժամանակից․․․

Ես իմ խորին շնորհակալությունն էմ հայտնում ուխտագնացության կազմակերպիչներին
եւ հովանավորներին, եւ հատկապես իմ Գագուլիս նաեւ գեղատեսիլ Ամալյաին որն հաճախակի էր
հյուր գալիս մայրաքաղաքից Գյումրի խստորեն ստուգելով իմ եւ Գագիկի դպրոցական տետրերը։
Նորեն շնորհակալություն այս հրաշք աշխատանքի համար, շաղաղված՝ եւ ուրախությամբ, եւ
դառնությամբ, եւ հուսալքությամբ, եւ հպարտությամբ, եւ մոլորվածությամբ․․․

Խորին հարգանքներով՝ Ալեքսանդր Գյումրեցի Հարությունյան։
(15 Nov 2008, Norwalk, CT, U.S.A)

astegh badmutine hin
xarnevadza nerin hed,
kidista miy baberun azbarininq himi menq,
azbarininq menq... (c) Hamsheni Azbar
User avatar
avetik
 
Posts: 556
Joined: 20 Jan 2007, 09:12

Return to Armenian · Армянский · Հայերեն · Ermeni Dili

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

cron

Rambler's Top100