Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428 թթ

History of our ethnos
История нашего народа
Miy milletin badmutine
Մեր ազգի պատմությունը։

Փոքր Արշակունիների դարաշրջան - 75-428 թթ

Postby Lion » 24 Dec 2007, 12:56

Բարև Ձեզ!

Ուրախ եմ Ձեզ հայտնելու, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Նախորդ գրքերի վերաբերյալ ընթերցողներիս խիստ դրական արձագանքը ստիպում է ինձ ավելի արագացնել հերթական հատորների վրա աշխատանքը: Արդյունքում այս անգամ լույս է տեսել տարեգրքի միանգամից 4 հատոր.
1. Գիրք Տասներորդ (75-216)
2. Գիրք Տասնմեկերորդ (216-298)
3. Գիրք Տասներկուերորդ (298-337)
4. Գիրք Տասներեքերորդ (337-428)

Այս հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Հայ Արշակունիների կրտսեր ճյուղի Մեծ Հայքի գահի վրա հաստատվելու ժամանակաշրջանի սկզբից մինչև Մեծ Հայքի թագավորության անկումը ընկած ժամանակահատվածը: Մասնավորապես.
1. Տասներորդ գրքում տրված է Երկուսի թագավորության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.
• Հայպարթևա-Հռոմեական II պատերազմը (113-117),
• Հայպարթևա-Հռոմեական III պատերազմը (161-166),
• Հայպարթևա-Հռոմեական IV պատերազմը (186-198),
• ինչպես նաև Հյուսիսային I պատերազմը (198-199):
Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների շարունակվող ներխուժումները կասեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին: Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ օտարազգի հեղինակներին խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ:
2. Տասնմեկերորդ գրքում տրված է Մեկի թագավորության ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է
• Հայպարթևա-Հռոմեական V պատերազմը (216-217),
• Հայհռոմեա-Պարսկական պատերազմը (224-298),
• ինչպես նաև Հայկական Յոթերորդ համաշխարհային գերիշխանություն ծավալման և փլուզման տարեգրությունը (199-252):
Գրքում արտացոլված է նաև փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության դեմ, ինչպես նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` մասնակցությունը մարտական գործողություններին Պալմիրայի իշխանության բանակի կազմում, հռոմեական բանակի կազմում Պալմիրայի իշխանության դեմ մղվող պայքարին, դեպի Հռոմեական կայսրության տարածք գերմանացիների, գոթերի, ֆրանկների, սարմատների ու գեթերի պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին և այլն: Հայրենական գրականության մեջ առաջին անգամ տրված և վերլուծված է նաև դեպի Հայաստան գոթերի արշավանքների տարեգրությունը:
Իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ օտարազգի հեղինակներին խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ: Մասնավորապես նորովի է վերլուծված և նկարագրված Հայհռոմեա-Պարսկական պատերազմը, որի առանձին իրադարձություններ, որոնց մասին տվյալներ են տալիս հռոմեական հեղինակները, մասնագիտական գրականության մեջ բավականին հայտնի են, սակայն որոշ իրադարձություններ էլ, որոնք արտացոլված են հայկական աղբյուրներում, վերլուծված են ոչ բավարար: Գրքում փորձ է արվել տալ այդ պատերազմի ամբոջական պատկերը` օտար և հայ հեղինակների տվյալների համադրումով ու դրանց համեմատական վերլուծությամբ, քանի որ առաջիններին, ինչպես նաև նրանց աշխատությունները հիմք ընդունած ժամանակակից օտարազգի մասնագետներին, հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ:
3. Տասներկուրորդ գրքում տրված է Խաչի դյուցազունների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված են.
• ընդհարումները, որոնք ծայր առան Մեծ Հայքի թագավորությունում քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունելու հետ կապված (301),
• Հյուսիսային II պատերազմը (313-315),
• Հյուսիսային III պատերազմը (335-336),
• Ինչպես նաև փոփոխված ռազմաքաղաքական պայմաններում Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի, Ալանական և Մազքութական թագավորությունների դեմ
Ներկայացված է նաև հռոմեական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը դեպի Հռոմեական կայսրության տարածք գոթերի և սարմատների պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի և Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությանը:
Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները լիովին անհիմն հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես Հովհան Մամիկոնյանի հայտնած տվյալների հիման վրա հայրենի գրականության մեջ առաջին անգամ ներկայացվել է Հյուսիսային II պատերազմը, որը, այն դեպքում, երբ ժամանակաշրջանի այլ իրադարձությունները քիչ թե շատ ներկայացված են կամ վերլուծված, սույն գրքում, որպես Հայ ժողովրդի ռազմական պատմության բաղկացուցիչ մաս, ներկայացված է առաջին անգամ:
4. Տասներեքերորդ գրքում արտացոլված է Խաչի ասպետների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է.
• Հայ-Պարսկական II պատերազմը (337-387),
• Պարսկա-Բյուզանդական I պատերազմը (419-422),
• Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի և Մազքութական թագավորությունների դեմ, ինչպես նաև պարսկական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը` վերջիններիս մասնակցությունը Պարսից թագավորության տարածք հոների, հիոնիտների և քուշանների պարբերական ներխուժումների դեմ մղվող պատերազմներին:
Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի և Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերին, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությանը:
Իրականացված վերլուծության արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ հաճախ կրկին հայկական սկզբնաղբյուրների հայտնած տվյալները հայտարարվել են <<հնարովի և վիպական>>, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք ուսումնասիրել դրանք: Մասնավորապես իրականացված վերլուծության արդյունքում հայրենի գրականության մեջ առաջին անգամ տրվել է Փավստոս Բյուզանդի և մասսամբ էլ Մովսես Խորենացու աշխատության մեջ տեղ գտած իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը, վերլուծվել է պարսկական բանակի որդեգրած մարտավարությունը և այլն: Այս ամենի արդյունքում, տալով բավարար հիմնավորումներ, վերականգնվել է Հայ-Պարսկական II պատերազմի իրական պատկերը և տարեգրությունը, նորովի վերլուծության է ենթարկվել մարտնչող կողմերի բանակների թվակազմերը, իսկ <<հնարովի և վիպական>> հռչակված գրեթե բոլոր իրադարձությունները տառացիորեն գտել են իրենց ճշգրիտ տեղը իրադարձությունների տրամաբանական շղթայում:

... Հարգելի ընթերցող. Ուզում եմ տեղեկացնել քեզ, որ գրքերը առայժմ կան միայն Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում, ինչպես նաև Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում` նոր եկեղեցու դիմաց: Տեխնիկական պատճառներով նոր հրատարակված հատորները առայժմ չկան Հրապարակի վրայի 2 գրախանութներում, սակայն արդեն մյուս տարվա սկզբում դրանք այնտեղ էլ կլինեն: Ի դեպ, ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք Lion1700@yandex.ru մաիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ:
Ուզում եմ հայտնել նաև, որ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է Lion1700@yandex.ru մաիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին. օրինակ` գրքերը Նախոդկա են հասել 13 օրում, Մոսկվա` 7 օրում, Հոլանդիա` 10 օրում, Լոս-Անջելես` 12 օրում և այլն…

... Հարգելի ընթերցող. երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը...
Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով:
Ես անսահման ուրախ եմ, որ պետքական գործ եմ անում ազգիս համար…

Հարգանքով Մհեր Հակոբյան
Lion
 
Posts: 28
Joined: 04 Apr 2007, 10:57

Postby Lion » 24 Dec 2007, 13:12

Ի դեպ, Գիրք արդեն կա Հրապարակի վրայի <<Փոքր>> գրախանությում...
Lion
 
Posts: 28
Joined: 04 Apr 2007, 10:57


Return to History · История · Badmutin · Պատմություն · Tarih

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron

Rambler's Top100