ՏՐԱՊԻԶՈՆՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ
Տրապիզոնի գավառի (սանջակի) կազմավորումը
Օսմանյան կայսրությունն իր գաղափարաբանությամբ, ներքին կառուցվածքով և սոցիալ-տնտեսական համակարգով իսլամական երկիր էր, որն ի սկզբանե դարձավ քրիստոնեությանը հակոտնյա մի աշխարհ 1: 16-րդ դարի սկզբին սուլթան Սելիմ Առաջինը Եգիպտոսը գրավելուց հետո յուրացրեց խալիֆի տիտղոսը, Կ. Պոլիսը հայտարարեց խալիֆի նստավայր՝ դրանով իսկ մեծացնելով կայսրության ազդեցությունն իսլամական աշխարհի վրա: Այնուհետև նրան հաջորդող սուլթանները ևս համարվում էին բոլոր մահմեդականների կրոնապետ ...Շարունակումը