Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

History of our ethnos
История нашего народа
Miy milletin badmutine
Մեր ազգի պատմությունը։

Բագրատունյաց մեծագործությունն ու անկումը - 885-1097

Postby Lion » 29 May 2008, 16:26

Բարև Ձեզ!

Հարգելի ընթերցող, լույս են տեսել <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի հերթական հատորները: Ընթերցողներիս շարունակվող և ավելի ու ավելի աճող դրական վերաբերմունքը թույլ է տալիս ինձ ավելի մեծացնել մատենաշարի հրատարակման տեմպը:
Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով:
Հաշվի առնելով այս ամենը, ընթերցող, ես մեծ հաճույքով քո դատին եմ ներկայացնում մատենաշարի հերթական գրքերը.

Բարեկամներ, այս անգամ լույս է տեսել Տարեգրքի միանգամից 10 հատոր.
1. Գիրք Քսանչորսերորդ (885-909)
2. Գիրք Քսանհինգերորդ (909-929)
3. Գիրք Քսանվեցերորդ (929-953)
4. Գիրք Քսանյոթերորդ (953-976)
5. Գիրք Քսանութերորդ (976-991)
6. Գիրք Քսանիններորդ (991-1020)
7. Գիրք Երեսուներորդ (1020-1044)
8. Գիրք Երեսունմեկերորդ (1044-1064)
9. Գիրք Երեսուներկուերորդ (1064-1071)
10. Գիրք Երեսուներեքերորդ (1071-1097)

Լույս տեսած հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Անիի թագավորության գոյության ողջ ժամանակահատվածը և սելջուկյան առաջխաղացման ժամանակահատվածը: Մասնավորապես.

1. Քսանչորսերորդ գրքում

ներկայացված է Սաջյան I պատերազմը (892-901), ինչպես նաև շարադրված է հարևան այլ պետական կազմավորումների դեմ նորաստեղծ Անիի թագավորության պայքարը, տարածաշրջանի ռազմա-քաղաքական վիճակի համընդգրկուն գնահատմամբ վերլուծված է գրականության մեջ ցավալի անուշադրության մատնված Արտանուջի թագավորության ճակատագիրը, ցույց է տրված ու հիմնավորված է նրա հայկական էությունը, ինչպես նաև նկարագրված է ողջ այն գործընթացը, որը հայոց այս թագավորությունը հետագա 150 տարում վերածեց վրացական թագավորության: Վերլուծված է նաև քանակապես գերակշռող հակառակորդի հետ ընդհարվելիս Հայկական բանակի կիրառած լեռնային պաշտպանողական մարտավարությունը, քննարկված են անուշադրության մատնված այլ հարցեր:

2. Քսանհինգերորդ գրքում

ներկայացված է Սաջյան II պատերազմը (909-929), Սատրապական Հայաստանի XI ապստամբությունը (923), Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) սկզբնական փուլը, ինչպես նաև Անիի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությունը: Հանգամանալից վերլուծության է արժանացել հատկապես Սաջյան II պատերազմը` ծանր մի պատերազմ, որը կազմեց այս ժամանակաշրջանի գլխավոր բովանդակությունը և որում տարած հաղթանակը ապահովեց Անիի թագավորության հետագա գոյատևումը: Համակարգված կերպով շարադրված են պատմագիտական գրականության մեջ զարմանալիորեն մակերեսային նկարագրության արժանացած այս բախտորոշ պատերազմի բաղկացուցիչ բոլոր տարրերը, վերլուծված է Հայկական բանակի մարտավարությունը, անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի:

3. Քսանվեցերորդ գրքում

ներկայացված է Գիլանյան պատերազմը (936), Սալարյան I պատերազմը (950-952), ինչպես նաև Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) շարունակությունը: Համակարգված կերպով շարադրված են հիշատակված պատերազմների բոլոր իրադարձությունները, անդրադարձ է կատարվել մի քանի մոռացված ճակատամարտերի, ճակատամարտեր, շնորհիվ որոնց Անիի թագավորությունը շահեց խաղաղ զարգացման մի քանի տասնամյակ:

4. Քսանյոթերորդ գրքում

ներկայացված է Սալարյան II պատերազմը (966), ինչպես նաև Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) վերջին փուլը: Մեզ հասած տեղեկատվության համակարգված վերլուծության հիման վրա հատկապես լայն լուսաբանում է ստացել Հայ ռազմիկների մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղվող մարտերին:

5. Քսանութերորդ գրքում

ներկայացված է Սատրապական Հայաստանի XII ապստամբությունը (976-979), Արաբա-Բյուզանդական X պատերազմը (981-985), Ռավադյան I պատերազմը (982), Սատրապական Հայաստանի XIII ապստամբությունը (987-991), Ռավադյան II պատերազմը (987), ինչպես նաև Ռավադյան III պատերազմը (990): Մանրամասն վերլուծության են արժանացել Բյուզանդիան ցնցած հզոր ապստամբությունները, որի ֆոնի վրա արտացոլված է դրանցում Հայ ռազմիկների ունեցած մասնակցությունը:

6. Քսանիններորդ գրքում

ներկայացված է Արաբա-Բյուզանդական XI պատերազմը (991-1005), Հայ-Բյուզանդական III պատերազմը (992-993), ինչպես նաև Ռավադյան IV պատերազմը (997-998): Այս իրադարձությունների ֆոնի վրա վերլուծված են Ռավադյանների էմիրության կողմից կիրառված և Անիի թագավորության խորքերը թափանցելու նպատակ հետապնդող ստրատեգիական պլանի բաղկացուցիչ մասերը, պլան, որը փորձ արվեց իրականացնել մի քանի անգամ, սակայն այդպես էլ հաջողություն չապահովեց: Վերլուծված է քանակապես գերակշռող հակառակորդի հետ ընդհարվելիս Հայկական բանակի կիրառած լեռնային պաշտպանողական մարտավարությունը, քննարկված են նաև անուշադրության մատնված այլ հարցեր:

7. Երեսուներորդ գրքում

ներկայացված է Ռավադյան V պատերազմը (1021), Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը (1021-1022), Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը (1022), Բյուզանդա-Վրացական պատերազմը (1026), Արաբա-Բյուզանդական XII պատերազմը (1029-1037), Շադադյան պատերազմը (1041), Հայ-Բյուզանդական IV պատերազմը (1041-1044), ինչպես նաև Անիի թագավորությունում բռնկված գահակալական պայքարը: Ցույց են տրված Սելջուկյան սուլթանության աստիճանական առաջխաղացման փուլերը, համակարգված ձևով շարադրված է սելջուկյան արշավանքների տարեգրությունը: Առանձին վերլուծության է ենթարկված Հայկական բանակում ընդհանրապես հետևակի և մասնավորապես հետևակ նետաձիգների տեղն ու դերը, նրանց տեսակարար կշիռը, մարտական կիրառության առանձնահատկությունները և ցայսօր անուշադրության մատնված այլ հարցեր: Մեծ ուշադրություն է դարձվել նաև Քարթլիի թագավորությունում ծավալվող ուշագրավ փոփոխություններին, քննարկված է հայ բնակչության և Քարադուռի իշխանության իշխող վերնախավի վերաբերմունքը այդ փոփոխությունների նկատմամբ, անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի:

8. Երեսունմեկերորդ գրքում

ներկայացված է Սելջուկա-Բյուզանդական I պատերազմը (1044-1049), Թոռնիկյան ապստամբությունը (1047), Պեչենեգյան I պատերազմը (1049-1052), Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը (1051), Սատրապական Հայաստանի XVII ապստամբությունը (1057), ինչպես նաև Սելջուկա-Բյուզանդական II պատերազմի (1053-1071) սկզբնական փուլը: Շարադրված են Սելջուկյան սուլթանության աստիճանական առաջխաղացման փուլերը, ինչպես նաև համակարգված ձևով ներկայացված է սելջուկյան արշավանքների տարեգրությունը: Գրքում մասնավորապես մեծ տեղ է հատկացվել Սելջուկյան սուլթանության դեմ Հայոց թագավորությունների մղած պայքարին, ինչպես նաև Քարադուռի իշխանության ռազմա-քաղաքական պատմության վերլուծությանը, որը ցայսօր հիմնականում մնացել է անտեսված: Վերլուծված է նաև Տարոնի իշխանության ունեցած դերի հարցը Հայաստանի հարավային նահանգների պաշտպանության գործում, անդրադարձ է կատարվել այլ հարցերի:

9. Երեսուներկուերորդ գրքում

ներկայացված է Սելջուկա-Բյուզանդական II պատերազմի (1053-1071) վերջնական փուլը, որը կազմում է նկարագրված ժամանակաշրջանի հիմնական ռազմա-քաղաքական բովանդակությունը: Գրականության մեջ առաջին անգամ համակարգված կերպով շարադրված է այս վճռորոշ պատերազմի վերջնական փուլի իրական պատկերը, ներկայացված են վերջինիս բաղկացուցիչ մասերը կազմող բոլոր իրադարձությունները, արտացոլված է սելջուկյան բանակի մարտավարությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել հատկապես 1071 թ-ի օգոստոսի 18-19-ի Մանազկերտի ճակատամարտին, մի բախտորոշ ճակատամարտ, որը ռազմական պատմությանը նվիրված լայնածավալ գրականության մեջ զարմանալիորեն չի արժանացել սպառիչ վերլուծության:

10. Երեսուներեքերորդ գրքում

ներկայացված է Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը (1071), Սատրապական Հայաստանի XIX ապստամբությունը (1071), Սելջուկա-Բյուզանդական III պատերազմը (1071-1081), Սելջուկա-Վրացական I պատերազմը (1073-1088), Սատրապական Հայաստանի XX ապստամբությունը (1080-1081), Նորմանական պատերազմը (1081-1085), ինչպես նաև Պեչենեգյան II պատերազմը (1086-1091): Գրքում մասնավորապես քննարկված է □Հայկական ռազմական պետություն□ հասկացության ռազմա-քաղաքական բնութագիրը, շարադրված է այս պետությունների և նրանց տիրակալների ցանկը, համակարգված կերպով ներկայացված է վերջիններիս ռազմական պատմությունը, վերլուծված է նրանց առաջացման ու գոյատևման նախապայմանների ամբողջությունը և այլն:

Գրքերում տրված է նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը` վերջիններիս մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Հունաստանում, ինչպես նաև Ֆաթիմյանների էմիրության բանակի կազմում Եգիպտոսի պաշտպանության համար մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը, թեև միաժամանակ կարևոր է նաև նշել, որ 1071 թ-ից սկսած, կապված այն բանի հետ, որ Բյուզանդիան կորցրեց Հայաստանում ունեցած իր բոլոր տիրույթները, հայերի տեսակարարար կշիռը կայսերական բանակում զգալիորեն ընկավ: Այս ժամանակաշրջանից սկսած, թեև դեռևս ըստ իներցիայի շարունակվում էր Բյուզանդիայի մնացած տարածքում բնակվող հայերի մասնակցությունը կայսրության բանակի մղած մարտերին, սակայն այս երևույթը աստիճանաբար սկսում է կրել էպիզոդիկ բնույթ, քանի որ Հայաստանի տարածքից կայսրության բանակում գտնվող հայերի շարքերը համալրող հոսքը լիովին դադարել էր:

... Հարգելի ընթերցողներ. գրքերը կան.

- Հանրապետության Հրապարակի երկու գրախանութներում
- Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,
- Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,
- Բուժքույրական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում,
- Հարավ-արևմտյան թաղամասի նոր եկեղեցու դիմաց գտնվող գրախանութում:

Ուզում եմ հայտնել նաև, որ ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք Lion1700@yandex.ru մեիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ:
Բարեկամներ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է Lion1700@yandex.ru մեիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհ ի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին... Սույն աշխատությունը ես երբեմն կես-կատակ, կես-լուրջ անվանում եմ <<մոռացված ռազմիկների Հուշամատյան>>. ընթերցող, դու այստեղ կգտնես այնպիսի ճակատամարտերի և պատերազմների նկարագրություններ, որոնց մասին հնարավոր է երբեք չես լսել կամ չես իմացել, որ դրանց մասնակցել են Հայ ռազմիկներ: Գիրքը պատմում է բազմաթիվ տաղանդավոր զորավարների, անձնազոհ հերոսների, խիզախ, քաջարի և հայրենասեր ռազմիկների մասին, որոնց սխրագործությունների մասին գրեթե հայտնի չէ լայն հասարակությանը: Խոսվում է մոռացված ճակատամարտերի, երբեմն նույնիսկ ամբողջական պատերազմների և ապստամբությունների մասին: Փրկել այս փաստերը մոռացությունից` իմ կարծիքով սույն աշխատության ամենամեծ առաքելություններից մեկն էլ սա է...

Հարգանքներով` Մհեր Հակոբյան
Lion
 
Posts: 28
Joined: 04 Apr 2007, 10:57

Return to History · История · Badmutin · Պատմություն · Tarih

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests

cron

Rambler's Top100