Յովնան Մամիկոնեան «Պատմութիւն Տարոնոյ» (հատված)

History of our ethnos
История нашего народа
Miy milletin badmutine
Մեր ազգի պատմությունը։

Յովնան Մամիկոնեան «Պատմութիւն Տարոնոյ» (հատված)

Postby Hack » 11 Apr 2007, 19:45

Վահանի որդի Տիրանի մահվան եվ Աղի ծովի ափին տեղի ունեցած պատերազմի մասին

Շարադրածս այսքան պատմություններից հետո մեծ սուգ պատեց մեր խաղաղաբնակ երկրին. Վահանը կնքեց իր մահկանացուն, գնաց միանալու իր հայրերին, և թաղվեց սբ. Կարապետի դռանը՝ իշխելով Տարոնի և Ապահունիքի վրա երեսուն տարի։ Մինչ այդ Վահանի որդի Տիրանը իր հոր և վրաց իշխան Վաշդենի խորհրդով ելավ գնաց պարսից Խոսրով արքայի դուռը՝ դեռևս Հերակլ կայսեր Պարսկաստանի վրա գալուց առաջ։ Այնտեղ որդեգրվեց Խոսրովի կողմից, որպես հոգեզավակ, կարգվեց Հայաստանի մարզպան և մի մեծ բանակի գլուխն անցած[1] արշավեց գնաց հունաց վրա, իբր թե նրանց դեմ պատերազմելու համար։ Սակայն կայսրին [գաղտնի], լուր ուղարկեց, թե դու մի վախեցիր իմ գալու պատճառով, այլ մի որևէ քաղաք հանձնիր իմ տնօրինությանը, որպեսզի այնտեղ կուտակեմ հայոց բոլոր զորքերին և մնամ քո թիկունքում որպես օգնական։ Իսկ կայսրը սիրով բարեկամության ուխտ է կապում՝ ոչ միայն հայոց և պարսից մարզպան կարգել նրան, այլև նշանակել բովանդակ հոռոմների դեմեսլեկոս[2]։

Այս բոլորը լսելով՝ վրաց Վաշդեն իշխանը սուրհանդակ է ուղարկում և Խոսրով արքային հաղորդում, թե նենգությամբ դավաճանեց քեզ Տիրանը և անցավ հունաց կողմը։ Ուղարկիր, ասում է, ութ հազար հեծյալ զորք Վանանդ գավառը, ես կբռնեմ նրան ու կհանձնեմ քո ձեռքը։

Այնժամ թագավորը կանչում է վրաց իշխանի որդի Բոջիկին, որին ինքը մարզպան կարգեց, իսկ Սյունյաց իշխանին հրամայեց ձեռակոծ անել և վտարել, որպես նենգավոր ու խաբեբա ազգի։ Ապա Վաշդենի մոտ ուղարկեց հինգ հազարանոց մի զորաբանակ։ Այստեղ Վաշդենը նամակ է գրում Տիրանին, թե շատ չարչարվեցիր օտարության մեջ, եկ միանանք և միասին որևէ բան մտածենք պարսից արքայի նկատմամբ։

Երբ Տիրանը վերցրեց նամակն ու կարդաց, հենց նույն օրը մեկ այլ նամակ հասավ իրեն Վաշդենի քրոջ որդի Համամից. դրանով հաղորդում էր Վաշդենի նենգության մասին, և թե ինչ նպատակ ուներ Պարսկաստանից եկած զորաբանակը։ Տիրանն էլ շուտափույթ նամակ է ուղարկում Վաշդենին և շատ խիստ ամոթանք տալիս նրան այդպիսի գաղտնածածուկ դավաճանական գործերի համար։ Վաշդենը զայրացած բռնել է տալիս Համամին և կտրում նրա ձեռքերն ու ոտքերը։ Այնուհետև առնում է պարսկական զորքը, անցնում Ճորոխ գետն ու հարձակվում Համամի քաղաքի վրա, որը Տամբուր էր կոչվում, հրի ու սրի մատնեց և քաղաքն ամբողջությամբ գերի վերցրեց։ Քաղաքի սրբազան եպիսկոպոս Մանկնոսը սաստիկ անեծքներ թափեց իշխանի գլխին, որի համար իշխանը պարսիկներին հրամայեց կոտորել սուրբ Սիոն կոչվող եկեղեցու քահանաներին։ Բայց եպիսկոպոսը լռելյայն աղոթեց առ Աստված, և միայն հետևյալ խոսքերը բարձրաձայն արտասանեց. — Թող խոպան ու ավերակ դառնա քաղաքն այս և թող մինչև հավիտյան երբևէ չգտնվի մեկը, որ բնակվի այստեղ։ Եվ այդպես ասելով ինքն իրեն նետեց զոհասեղանին՝ հենց սբ. Պենդեկոստեի օրը, մինչև Քրիստոսի պատարագն սկսվելը։ Եվ հաջորդ օրվա առավոտյան, մինչդեռ նստած էր Տամբուրա քաղաքի դարպասի մոտ՝ երկնքի ամպերից ճայթած կայծակների շանթերը հրով այրեցին նրան։ Համամը, սակայն, հետո վերաշինեց քաղաքը և իր անունով կոչեց Համամաշեն։ Իսկ Մանկնոսի անեծքը հիրավի կատարվեց, միայն մի գիշերվա մեջ երեք հազար հոգի սատակեցան-ոչնչացան, մնացյալները փախան հեռացան ու քաղաքն էլ ավերակ դարձավ։ Այս նույն տարում հզորացավ Հերակլը, ելավ եկավ սպանեց Խոսրովին, ապա մտաբերեց իր և Տիրանի միջև կնքված պայմանը, կարգեց նրան ամենայն հայոց մարզպան, իսկ ինքը ետ դարձավ գնաց Կոնստանդինապոլիս։

Դրանից ուղիղ ութը տարի հետո հանկարծակի երևաց Աբդռահիմը` Մահմեդի քրոջ որդին[3], իր ամբողջ ազգատոհմով, բազում մարդկանցով, առած իր հետ նաև տասնևութ հազար հեծյալ զինվորներ, եկավ և հայոց երկիրը հարկի տակ դրեց։



[1] Մեր օգտագործած օրինակից պարզ չի հասկացվում՝ Տիրանը պարսից զորքի՞ն է առաջնորդում հույների դեմ, թե՞ հայոց։ Հետագա տողերից կարելի է ենթադրել, որ՝ հայոց զորքերին։
[2] Դեմեսլեկոս — Զինվորական բարձր աստիճան բյուզանդական կայսրության մեջ։
[3] Այստեղ արդեն, ինչպես նույնը տեսնում ենք Սեբեոսի մոտ, պատմական դեպքերի շարադրումը չի համապատասխանում իրադարձությունների հաջորդական ընթացքին, այլ պատմվում է արաբների երևան գալու և նրանց դեմ մղվող կռիվների մասին։ Սա ևս Հովհանի ժամանակագրության անհետևողականությունից ու անճշտությունից է գալիս։


armenianhouse.org
Hack
 
Posts: 24
Joined: 26 Feb 2007, 16:55

Return to History · История · Badmutin · Պատմություն · Tarih

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

cron

Rambler's Top100